Իտալական իշխանությունները երկրում արտակարգ իրավիճակ են հայտարարել՝ կապված «Կլեոպատրա» փոթորկի հետ, գրում է The Guardian-ը:
Հեռուստատեսությամբ պաշտոնապես հայտարարում են տասնութ զոհերի մասին: Նախնական գնահատականներով՝ ջրհեղեղից տուժել է մոը քսան հազար մարդ: Շատերը ստիպված են եղել լքել իրենց տները, կառավարությունը զբաղվում է նրանց տեղաբաշխմամբ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան հայտարարել է, որ ջրհեղեղից տուժողներին օգնելու համար պետական բյուջեից հատկացվել է 27 մլն դոլար: Ներկայում աղետի հետեւանքները վերացնելու հարցում Իտալիան ինքնուրույն է գործում: Գործողություններին մասնակցում է բանակը, ծովային ուժերը ու փրկարար-շները:





























