Սվերդլովի մարզում 78-ամյա թոշակառուն որսորդական հրացանով կրակել է հոր փորող բանվորի վրա: Տարեց տղամարդը մոտեցել է աշխատող երկու բանվորների եւ իր վրդովմունքը հայտնել, որ նրանք ճիշտ չեն աշխատում:

Երբ տղամարդիկ բացատրել են, որ աշխատում են իրենց տրված հրահանգներին համապատասխան, թոշակռուն  տուն է մտել եւ որոշ ժամանակ անց վերադարձել որսորդական հրացանը ձեռքին, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Սվերդլովի մարզի ՌՔԿ-ի քննչական վարչությանը: 

Թոշակառուն բանվորներից մեկին առաջարկել է իր հետ ոստիկանություն գնալ: Հրացանից վախենալով` տղամարդը փախել է: Թոշակառուն կրակել է նրա հետեւից, հրազենային վնասվածքից տղամարդը տեղում մահացել է: 

Ըստ ոստիկանության` մահացած տղամարդը էքսկավատորավար էր, գործընկերոջ հետ նրանք ջրատարի համար փոս էին փորում: Թոշակառուին հրացանը ձեռքին կալանավորել են իր տան մերձակայքում:

Քրեական գործ է հարուցվել «Սպանություն» հոդվածով: Տարեց տղամարդը պետք է դատաբժշկական փորձաքննություն անցնի: