Մոսկվայի Լենինյան պողոտայի վրա գտնվող բնակարանում հայտնաբերել են մարդու մնացորդներ՝ ենթադրաբար տղամարդու: Դրանք տեղավորված են եղել երեք տնտեսական տոպրակներում, որոնց վերին հատվածում հագուստ է եղել, իսկ ամենաներքեւում՝ պոլիէթիլենային փաթեթներ:

Բնակարանը խուզարկելուց հետո ոստիկանները հայտնաբերել են նաեւ «Սայգա» որսորդական զենք ու տրավմատիկ ատրճանակ, որը պատկանել է բնակարանի սեփականատիրոջը, փոպխանցում է ՆՏՎ-ն:

Ոստիկանները տղամարդու բնակարան են այցելել տիրոջ քրոջ խնդրանքով: Կնոջ խոսքով՝ ինքը երկար ժամանակ չի կարողացել կապվել եղբոր հետ: Ինչպես ոստիկաններն են պարզել, տղամարդը սպանվել է մոտ մեկ տարի առաջ: