Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հանրությանը ոչինչ հայտնի չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ կարծիք չի կարող հայտնել այդ հանդիպման մասին, քանի որ ոչ մի ինֆորմացիայի չեն տիրապետում: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Հայաստանի նախագահը հանդիպումը նորմալ է գնահատել, ՀԱԿ-ական պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե ինչի պիտի հավատան մի մարդու, որին երբեք չեն հավատացել եւ դիվանագիտական հարցերում հասարակության կարծիքը մոլորեցրել է, ինչի վկայությունը հայ-թուրքական արձանագրություններն էին, Մաքսային միությունը, Ասոցացման համաձայնագիրը, ընտրության հարցերը:
Լեւոն Զուրաբյանը կարեւորեց բանակցությունների գործընթացը վերսկսելը անգամ ոչ լեգիտիմի նախագահների պարագայում, «դրանք գուցե ոչ արդյունավետ են, բայց կարեւոր խաղաղության պահպանման համար»:





























