«Հայոց աշխարհը» գրում է, որ երեկ հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Մի քաղաքացի Կիեւյան կամրջի վրա անցել է վտանգավոր հատվածը եւ սպառնացել, որ ինքնասպան է լինելու:
Երկու ժամից ավելի քաղաքացիները, փրկարարները եւ իրավապահները փորձել են համոզել քաղաքացուն, որ չդիմի այդ ծայրահեղ քայլին, իսկ նա ոստիկաններին գործարք է առաջարկել՝ ասելով. «Տվեք ինձ 500 հազար դրամ եւ ինձ չեմ նետի կամրջից»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























