Հայաստանում դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվել է դեկտեմբերի 28-ի շաբաթ օրը: Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 21-ին` ՀՀ կառավարության նիստում: Այսպիսով, Հայաստանում ամանորյա հանգստյան օրերը կտեւեն տասն օր` դեկտեմբերի 29-ից մինչեւ հունվարի 7-ը:
2014թ. եկեղեցական եւ պետական տոների կապակցությամբ հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի եւ սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը տեղափոխվել են փետրվարի 1-ին, ապրիլի 26-ին, մայիսի 31-ին, օգոստոսի 2-ին, օգոստոսի 23-ին եւ սեպտեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ ըստ մի քանի տարի առաջ ձեւավորված ավանդույթի՝ եկեղեցական տոներին հաջորդող երկուշաբթին տեղափոխվում է նախորդ կամ հաջորդ շաբաթ օր` քաղաքացիներին հարազատների գերեզման այցելելու հնարավորություն տալու համար:





























