«Հայացքը» գրում է, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում հավանություն է տրվել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին։

Ըստ այդմ, օրենքը լրացվել է ինչպես մասնավոր գերեզմանատներին, այնպես էլ ընտանեկան գերեզմաններին եւ դիակիզմանը վերաբերուղ նոր հոդվածներով...

«Նշենք, որ մասնավոր գերեզմանատան տարածքում չի արգելվում դիակիզարանի կազմակերպումը։ Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան ՏԻՄ թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահպանվում է անժամկետ։ Մատյանում գրանցումից հետո գերեզմանատան տնօրինությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է»,- գգրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում