Ռուսաստանում Լոբնյա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել ու Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի շրջանի վարչությանն են հանձնել Լոբնյա քաղաքի № 3 դպրոցի երեք աշակերտի:
Եռյակը սեռական փորձ են կազմակերպել նրանցից մեկի շան հետ: Մինչ ծնողները տանը չէին, նրանք հյուր են հրավիրել 12-ամյա տղայի ու ստիպել են Թոյ- տերիեր ցեղի շան հետ սեռական բնույթի գործողություն իրականացնել: Տեղի ունեցածը երիտասարդ ռեժիսորները նկարահանել են բջջային հեռախոսներով, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Քննիչներն աշխատում են տուժողի ու նրան նեղացնողների հետ: Հատկանշական է, որ ձերբակալված անչափահասներն ապահով ու լիարժեք ընտանիքներից են: Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի շրջանի Դոլգոպրուդնի մարզի բաժնի քննիչները պարզում են, ինչն է ազդել տղաների աշխարհընկալման վրա, ովքեր այդ կերպ են վարվել իրենց հասակակցի հետ:





























