Ռուսաստանցի հանրահայտ կանստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այցելուների, այդ թվում՝ նրա որդի Վիկտոր Կալաշնիկովի, մուտքը  խիստ սահմնափակ է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Կալաշնիկովին հիվանդանոց էին տեղափոխել ստամոքսի անոթների արյունահոսություն ախտորոշմամբ: «Արյունահոսությունը դադարեցվել է, սակայն հիվանդանոցից դուրս գրվելու մասին առայժմ վաղ է»,-հաղորդել է Ուդմուրտիայի առողջապահության նախարար Վլադիմիր Մուզլովը:

Հիշեցնենք, որ Կալաշնիկով առաջին ինքնաձիգը, որը հայտնի է որպես ԱԿ-46, պատրաստվել է դեռեւս 1947-ին: