Ստամբուլի ծննդատներից մեկը տեղափոխված հղի կնոջ ծննդաբերությունից հետո պարզվել է, որ նա ընդամենը 10 տարեկան է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծննդատներից մեկը տեղափոխված հղի կնոջ ծննդաբերությունից հետո բժիշկներն ուշադրություն են դարձրել նրա ինքնության վկայականին եւ տեսել, որ նա ընդամենը 10 տարեկան է։ Այդ մասին շտապ հայտնել են իրավապահ մարմիններին։
Փոքրիկ մայրիկն իր նախնական ցուցմունքում պնդել է, թե իր համաձայնությամբ է ամուսնացել եւ ոչ մեկից բողոք չունի։ Աղջնակը պնդել է, թե ինքն իր իրական տարիքը չգիտի, իսկ մայրիկն ասել է, թե ինքը 18 տարեկան է։
Անչափահաս աղջկա ամուսինը պնդել է, թե իրեն ասել են, թե աղջիկը 19 տարեկան է եւ եթե իրականում աղջիկը 10 տարեկան է, ուրեմն դրանում աղջկա հայրն է մեղավոր, ով իրեն խաբել է։





























