Տաքսիստների 99 տոկոսը գոհ է օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:  Հանդիպմանը մասնակցել են նաեւ տաքսիստները ()նրանք ուշացան 15 րոպե):

«Այս մարդիկ իրենք խնդրեցին հանդիպել, իրենք էլ չեն եկել: Նրանք դժգոհ են գործող կարգից, որով տաքսիստներին աշխատելու թույլտվություն է տրվում: Բայց ես անձամբ եմ մոտեցել կայանատեղիներին եւ հարցրել տաքսիստներին: Նրանց 99 տոկոսը հավանություն են տալիս լիցենզիայի տրամադրման պարզեցմանը: Նոյեմբերի 15-ին մենք ընդունեցինք բոլոր ցանկացող տաքսիստներին եւ նրանց մանրամասն պարզաբանումներ ներկայացրեցինք լիցենզավորման կարգի մասին»,-նշել է Բեգլարյանը:

Նրա կարծիքով՝ մի խումբ մարդիկ փորձում է փորձում է դիվիդենտներ քաղել: «Ուստի կոչ եմ անում ձեզ, լրագրողներին, որ ավելորդ ժամանակ չծախսել նրանց վրա: Նրանք արդեն 5-րդ անգամ են հավաքում ձեզ եւ ասում նույն բանը: Իսկ անձամբ հանդիպել չեն ուզում»,-ամփոփել է Բեգլարյանը: