Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը եւս մեկնել է Վիլնյուս:
ԵՄ «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ ընթացքում Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով, Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-29-ին կլինի Վիլնյուսում: «Հայաստանի հյուսիսային ընտրությունը եւ Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Վիլնյուսի համալսարանում, կմասնակցի Եվրոպական Միության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանականների մասնակցությամբ «Հանուն ժողովրդավարության» ֆորումին: Վարդան Օսկանյանը կմանսակցի նաեւ Վիլնյուսի համալսարանի Արեւելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի առանձին ընդունելությանը, որին ներկա կլինի նաեւ Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Լիտվայի խորհրդարանում եւ լրատվամիջոցների հետ




























