Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ արտաքին գործերի նախարարությունը կաջակցի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդմանը ուղղված նրա ջանքերին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Վասիլեն վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը ընդլայնելու համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի տարբեր հարցեր։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միաջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարեւորությունը:




























