Թուրքիայի «Սիրիուս» ուֆոլոգիական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է քաղաքացիների կողմից նկարահանված կամ լուսանկրված կադրեր, որոնք բազմաթիվ ստուգումներից հետո որակվել են որպես չբացահայտված թռչող օբյեկտ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Սիրիուս» ուֆոլոգիական հետազոտությունների կենտրոնը հայտնել է, որ 2013-ի հունիսի 1-ից նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում քաղաքացիներից ստացվել են 1878 ահազանգ թռչող ափսեների վերաբերյալ, որոնցից 317-ի դեպքում եղել են տեսագրություն կամ լուսանկար։
Ստացված կադրերի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանցից 218-ը եղել են արբանյակի, թռչող լուսամփոփի, փուչիկի եւ այլ առարկաների պատկերներ եւ միայն 36-ն են ճանաչվել որպես չբացահայտված թռչող օբյեկտ։



























