Խոշոր գործարար Սամվլ Մայրապետյանին Երեւանի կենտրոնում՝ Սիրահարների այգում մոտ, տարածք են տվել: Պռոշյան ու Դեմիրճյան փողոցների հատման տարածքում ծրագրվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Շինարարության մասին գործարքը կնքել են կառավարությունն ու «Լոքալ Դեվելոփերզը», որը պատկանում է Սամվել Մայրապետյանին: Պայմանագրի համաձայն՝ տարածքը տրամադրվում է անվերադարձ՝ հետագա ներդրումների փոխարեն:

Ներդրումային ծրագիրը ենթարդում է ստորգետնյա ավտոայանատեղիների, խաղահրապարակների, կանաչապատ տարածքների կառուցում, ենթակառուցվածքների կապիտալ վերանորոգում: