Հայաստանի կրթության փոխնախարար Կարինե Հարությունյանին հարցախեղդ են արել նոր բյուջետային ծախսի վերաբերյալ: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում է կայացվել 12 մլն դրամ տրամադրել Հայաստանում «Ի՞նչ», «Որտե՞ղ», «Ե՞րբ» լիցենզիան երկարաձգելու վերաբերյալ:
Նախաձեռնության արտոնումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է արդարադատության նախարարից, թե ինչ հաջողություններ կան միջազգային մրցումներում եւ երբ է հաղորդումը կրկին ցուցադրվելու: «Ամանորյա տոներից հետո, որպեսզի ավելի քիչ մարդիկ դիտեն»,-կատակել է նախարարը:
Որոշումը մամուլի ներկայացուցիչներին շփոթեցրել է, քնաի որ վերջին երկու ամիսներին կառավարությունը կրկնում է, որ բյուջեի գումարը չի բավարարում ամենաանհրաժեշտի համար: «Ինչքանո՞վ այդ խաղը կօգնի ընդհանուր կրությանը: Իսկ նախարարը խաղո՞ւմ է:Գո՞հ եք նման փայլուն արդյունքներից»: Այս հարցերին կրթության փոխնապարար Կարինե Հարությունյանը ստիպված էր ընդհանրական եւ ոչինչ չասող պատասխաններ տալ:




























