1954 թ. ծնված  Էդիտա Ա.-ն հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում  հաղորդում էր տվել, որ հարմարեցված գործիքով մուտքի դուռը բացելով` տնից գողացել են ոսկյա մատանի, տղամարդու 3 ժամացույց, բջջային հեռախոս, հուշանվեր եւ 1 շիշ օղի` պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի իր բնակարանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատապարտված Գեւորգ Մ.-ն:

Գեւորգ Մ.-ն  ձերբակալված է:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: