Մասիսի կենտրոնական հիվանդանոցից  ոստիկանության Մասիսի բաժնում նոյեմբերի 26-ին, ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Գեւորգ Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 27-ին, ժամը 12.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1989 թ. ծնված Հայկ Խ.-ն եւ բացատրություն տվել, որ Մասիս քաղաքում, վիճաբանության ժամանակ, Գեւորգ Բ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը:

Կատարվում է քննություն: