Նոյեմբերի 26-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1993 թ. ծնված Արման Ա.-ն եւ հայտնել, որ Մ. Հերացու փողոցում իրեն ծեծել են:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել էր, որ 3 անհայտ անձինք ժամը 03.30-ին Երեւանի Մ. Հերացու փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Արման Ա.-ի հետ վիճաբանել է 1988 թ. ծնված Երջանիկ Մ.-ն, որը նոյեմբերի 27-ին, ժամը 12.25-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:





























