Քննչական մարմինները կեղծ վարորդական փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքներ են ներկայացրել Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հինգշաբթի Հարությունյանին կրկնակի մեղադրանք են ներկայացրել, որը պարունակում է նաեւ փորձագետների եզրակացությունները:

Ավտոտեխնիկական փորձագետների եզրակացություններից հետեւում է, որ վարորդի գործողություններում նկատվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, բացի այդ՝ ավտոմեքենայի շահագործման կանոնների:

Բեռնատարի տեխսպասարկում երկար ժամանակ չի իրականացվել, ինչի արդյունքում արգելակման համակարգը խափանվել է, ինչի մասին մեղադրյալը պետք է իմանար: Այս մասին հայտարարել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Նրա խոսքով՝ Հարությունյանը ընդունել է իր մեղքը: Սակայն մեղադրյալը հաղորդել է, որ երբեք չի օգտագործել կեղծ փաստաթղթեր: Ն չի իմացել, որ փաստաթղթերն իսկական չեն, նրանից ոչ ոք երբեք նման բան չի պահանջել ու չի ստուգել: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:

Հիշեցնենք, որ Մերձմոսկվայում Հարությունյանի մեղքով տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է տասնութ մարդ: