Երեւան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին, նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: