ԵՄ-ն եւ Ադրբեջանը Վիլնյուսում անցկացվող «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր են ստորագրել:
Վիզային ռեժիմի պարզեցումը վերաբերում է ամենից առաջ գիտաշխատողներին, ուսանողներին, բուժման նպատակով մեկնող քաղաքացիներին, պետական պաշտոնյաներին եւ մարզական, մշակութային եւ հումանիտար միջոցառումների մասնակցելու համար ԵՄ մեկնող անձանց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը Եմ-ի եւ հետխորհրդային տարածքի վեց երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի քաղաքական եւ տնտեսական սերտացում է նախատեսում: Լեհաստանի եւ Շվեդիայի նախաձեռնությամբ ԵՄ-ի առաջարկած ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել էր 2009թ. մայիսի 8-ին Պրահայում:





























