Հայաստանը եղել, մնում է եւ պետք է մնա Ռուսաստանի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղը, ի դեմս Ռուսաստանի եւ Մաքսային միության այլ անդամ երկրների, գտնվում է հուսալի ձեռքերում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսնում նշել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կոմկուսը ողջունել է Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի որոշումը: «Ներկայումս Հայաստանի կոմունիստների խնդիրն է անել ամեն հնարավորը Հայաստանի՝ ՄՄ-ին շուտափույթ անդամակցության համար»,-ասել է Տաճատ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է դառնալ Մաքսային միության անդամ:
Նշենք, որ ներկայումս Մաքսային միության անդամ են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Վերջինս հայտնի է Արցախի հարցում իր ադրբեջանամետ դիրքորոշումներով:





























