ՍԴՀԿ-ն զգուշավոր լավատեսությամբ ողջունում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԴՀԿ նորընտիր ատենապետ Նարեկ Գալստյանը:

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ Եվրոպայի հետ համագործակցությունն այս կերպ չի դադարելու: «Այսինքն` մենք հույս ունենք, որ մեր արտաքին քաղաքականությունը կարող է այնպիսի ճկունություն ցուցաբերել, որպեսզի  այս երկու վեկտորներում մենք կարողանանք հաջողություններ արձանագրել»,- նշեց Նարեկ Գալստյանը եւ կրկնեց էկոնոմիկայի նախարարի  այն միտքը, որ  ցանկացած շուկայի կորուստ մեզ համար խնդիրներ կարող է առաջացնել: