Նոր Կեսարիա-Շենավան ճանապարհի 0,5-րդ կմ-ին, նոյեմբերի 28-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող «ԿամԱԶ»  մակնիշի  վերամբարձ կռունկին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: