Թուրքիայի նախագահական պալատի մոտակայքում տարօրինակ վարքով տղամարդուն բերման ենթարկելուց հետո նախագահի անվտանգության աշխատակիցները նրա մոտ անօրինական պահվող զենք եւ փամփուշտ են հայտնաբերել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի պալատի մոտակայքում տարօրինակ վարքի պատճառով բերման ենթարկված 33-ամյա Սալիհ Ադլըի բերանում հայտնաբերել են փամփուշտ, իսկ պայուսակում եղել է անօրինական պահվող ատրճանակ, թմրանյութ եւ ծածկագրված մի տեսաերիզ։
Տեսաերիզի ծածկագրերը կոտրելուց հետո պարզվել է, որ այն ամերիկյան հայտնի «Մահափորձ» ֆիլմն է ձայնագրված։ Տեսաերիզում նաեւ պատմական արժեք ներկայացնող առարկաների լուսանկարներ են եղել։
Բերման ենթարկվածը պնդել է, թե ինքը նախագահ Աբդուլլահ Գյուլին սպանելու նպատակ չի ունեցել, այլ պարզապես ցանկացել է հանդիպել նրա հետ եւ խնդրել միջոցներ պահպանելու իր տեսաերիզում գտնվող պատմական արժեքները։





























