Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովը առաջարկել է Մոսկվայում ԽՍՀՄ թանգարան բացել: «Գաղափարը վաղուց է քննարկվում: Ես կարծում եմ, որ դա հետաքրքիր կլիներ: Դա մի ողջ դարաշրջան էր»,-ասել է նա «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում:

Կապկովի խոսքով՝ նման թանգարան կարելի է բացել Համառուսաստանյան ցուցասրահում, հաշվի առնելով, որ այն ամբողջությամբ փոխանցվում է Մոսկվայի կառավարության վերահսկողության տակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: