Բրիտանական Նյուպորտի բնակիչը թափել է կոշտ սկավառակը, որի վրա եղել է բիթքոիններ՝  7,5 միլիոն դոլար արժողությամբ, հաղորդում է The Daily Mail-ը:

IT-մասնագետ Ջեյմս այս ամռանը դեն է նետել կոշտ սկավառակը, մոռանալով, որ դրա վրա եղել է կրիպտոարժույթ: Երբ նոյեմբերի 28-ին բիթքոյնի արժույթը մեկ մետաղադրամի դիմաց կազմել է 1000 դոլար, Հոուվելսը այդ մասին կարդացել է լրատվամիջոցներում եւ սկսել է հնարավորություն փնտրել , թե ինչպես հետ վերադարձնի սկավառակը:

Աղբավայրի աշխատակիցները, որոնց նա դիմել է սկավառակը հետ վերադարձնելու խնդրանքով, հաղորդել են, որ դա անհնար է, քանի որ վերջին ամիսների ընթացքում աղբի շերտը բարձրացել է մեկ մետրով, հաղորդում է Lenta.ru-ն: