ՀԱՀ-ում դատում են դաժան ծնողներին, որոնք իրենց դստերը ստիպել էին ինտենսիվորեն սպորտով զբաղվել, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Աղջկա 38-ամյա մորը եւ 31-ամյա հորը մեղադրում են սպանության փորձի եւ աղջկա կարիքների հանդեպ ոչ բավարար ուշադրության մեջ: Մորը հավելյալ սպառնում է ծածի մեղադրանք, նրան կարող են 10 տարվա ազատազրկման դատապարտել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ծնողները 10-ամյա աղջկան ստիպել են առավոտից մինչ երեկո լողալ ջրավազանում: Իսկ երբ աղջիկը հոգնել է եւ հանգստանալու ժամանակ խնդրել, ծնողները ծեծել են նրան: Այժմ աղջիկը որդեգիր ընտանիքի խնամքի ներքո է:
Լողը ՀԱՀ-ի ավանդական ուժեղ զարգացած մարզաձեւերից է, եւ երկրի շատ բնակիչներ իրենց երեխաներին մարզական խմբակների են ուղարկում, հուսալով, որ նրանց հաջողությունը մրցաշարերում նյութական զգալի շահույթ կբերի իրենց:





























