ԵՄ գլխավոր նպատակն է ընդհանուր ժողովրդավարության, բարգավաճման ու կայունության տարածություն ստեղծել Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյը Արեւելյան գործընկերության գագաթաժողովի արդյունքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաեւ ողջունել է Բելառուսի որոշումը՝ կապված ԵՄ հետ վիզային ռեժիմը պարզեցնելու հետ:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ԵՄ Խորհրդի նախագահն ընդգծել է, որ բոլոր փաստաթղթերը դեռեւս օրակարգում են: