Հայաստանի ԱԻՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ այսօր՝ նոյեմբերի 29-ից երեկոյան ժամերին եւ 30-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն եւ մերկասառույց:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա շաբաթ օրը Հայաստանի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, կիրակի՝ ողջ հանրապետության տարածքում կլինի առանց տեղումների եղանակ: Քամին արեւմտյան է՝ 5-10 մ/վրկ., շաբաթ տեղ-տեղ այն կուժգնանա, հասնելով մինչեւ 15-20 մ/վրկ-ի:

Օդի ջերմաստիճանը կիրակի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Ըստ «Հայպետհիդրոմետի»՝ շաբաթ օրը Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, հնարավոր է՝ մառախուղ: Կիրակի գիշերը սպասվում են առաջին ցրտերը: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +2+4, վաղը  ցերեկը՝ +11+13 աստիճան: 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+8,

Կոտայքում. գիշերը՝  0-4, ցերեկը՝ +5+8,

Գեղարքունիքում. Գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+8,

Լոռիում. գիշերը՝-1+4, ցերեկը՝ +8+12,

Տավուշում. գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+14,

Արագածոտնի լեռներում. գիշերը՝  0-4, ցերեկը՝ +5+8,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+12,

Արարատում. գիշերը՝ +2+5,  ցերեկը՝ +10+13,

Արմավիրում. գիշերը՝ +2+5,  ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13, 

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +4+8, ցերեկը՝  +10+14,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+12, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+13: