Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ սխալ է արտահայտվել Ստամբուլում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցչուհիների հանդիպման կապակցությամբ:

«ԱՊԱ տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում ես ճիշտ չեմ արտահայտվել: Ստամբուլում չեն հանդիպի Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները»,-հայտարարել է Նովելա Ջաֆարօղլուն՝ Դիլարա Ալիեւայի անվան կանանց իրավունքների պաշտպանը: Նա ասել է, որ դեկտեմբերի մեկից հինգը Ստամբուլում կհանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի կանայք, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքի ներկայացուցչուհիները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական կողմը բացատրություն էր պահանջել ադրբեջանական կողմից՝ սխալ ձեւակերպման համար: