ԵՄ-Ուկրաինա-Ռուսաստան ձեւաչափով բանակցություններն անընդունելի են: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը: «Երբ ԵՄ-ն երկկողմ գործարքներ է վարում մեզ եռակողմ բանակցություններ  պետք չեն»,- հայտարարել է նա: Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ «սահմանափակ ինքնիշխանության ժամանակներն անցել են»:

Հիշեցնենք, «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին, որի գլխավոր ինտրիգը Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի ստորագրումն էր, մասնակցում են ԵՄ 28 երկրների  եւ «Արեւելյան գործընկերության» անդամ վեց երկրների առաջնորդներ: