ԵՄ-ն ու Հայաստանը կրկին հաստատել են Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության բոլոր ոլորտներում հետագա զարգացմանն ու ամրապնդմանը ուղղված իրենց հավատարմւթյունը: Այս մասին ասվում է գագաթաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում:
Փաստաթղթում նշվում է, որ գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ՀՀ հետ վիզային ռեժիմի պարզեցման ու ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի ողջունումը եւ անհամբերությամբ են սպասում այդ փաստաթղթերի արդյունավետ պրակտիկ կիրառմանը:
Գագաթաժողովի մասնակիցները նաեւ ողջունել են Հայաստանի ու Բելառուսի ակտիվ մասնակցությունը ԵՄ սթրես-թեստերին: Նրանք նաեւ ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ հետագայում բանակցություններին դինամիկ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը:
Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, հռչակագրում նշվում է, որ գագաթաժողովից մասնակիցները անհամբերությամբ սպասում են Արձանագրության ուժի մեջ մտնելուն, որը հնարավորություն կտա Հայաստանին մասնակցել ԵՄ նոր ծրագրերին:
Գագաթաժողովի մասնակիցները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում վերջերս կայացած հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:





























