ԵՄ-ն ափսոսում է, որ ՈՒկրաինայի հետ աոցացման համաձայնագիրն այսօր չստորագրվեց, որը ԵՄ-ի կազմում չընդգրկված երկրների հետ ամենալայն համագործակցության առաջարկությունն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Վիլնյուսում հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպոյը:

Նա հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է ներգրավել ֆինանսական կազմակերպություններին, որպեսզի օգնի Ուկրաինային: Նա նշել է, որ «Արեւելյան գործընկերության» նախագծի իրականացման գործընթացը անշրջելի է:

Նրա խոսքով՝ ավարտված գագաթաժողովը հաջող է անցել: «ԵՄ-ն պատրաստ է այս հարցով ցանկացած պահի վերսկսել բանակցություններն Ուկրաինայի հետ»,-ասել է նա եւ հույս հայտնել, որ նմանատիպ փաստաթուղթ կստորագրվի նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ:

Հիշեցնենք, որ Վիլնյուսյան գագաթաժողովին մասնակցում են ԵՄ 28 երկրների եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների ղեկավարները: