Վրաստանում հանրային վայրերում կոմունիզմի եւ ֆաշիզմի խորհրդանշաններե գործածելու, ինչպես նաեւ այդ գաղափարախոսությունների առաջնորդների պատվին տեղակայված հուշարձանների ապամոնտաժումից եւ փողոցների անվանափոխությունից  հրաժարվելու համար 1000 լարիի (մոտ 600 դոլար) տուգանք կսպառնա:

Համապատասխան լրացումներ են կատարվում Վրաստանի «Ազատության խարտիայում» եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:

Վրաստանում կոմունիզմի եւ ֆաշիզմի խորհրդանշանների առկայության մասին տեղեկություններ կհավաքի հատուկ հանձնաժողովը եւ հայտնաբերման դեպքում այդ մասին կտեղեկացնի «լիազորված անձին»՝օրենքի խախտումը վերացնելու պահանջով: Հակառակ դեպքում «լիազորված անձը» վարչական պատասխանատվության կենթարկվի՝ տուգանքի տեսքով: