Գեղարքունիքի մարզի բնակիչ Սարգիս Հ.-ն մեղադրվում է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը խոշտանգելու մեջ: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Սարգիս Հ.-ն, գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խ.-ի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանք է պատճառել նրան:

Քրեական  գործ է հարուցվել 119  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խորշտանգելը անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով:  Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 29-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: