Սպասվում է, որ Հայաստանում միջտարածաշրջանային համաժողովին կմասնակցեն 300 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն՝ միջազգային հեռուստակամուրջի ընթացքում, որը կազմակերպել է Երեւանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը: Հեռուստակամուրջն անցկացվել է «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա. Նվաճումներն ու խնդիրները» համաժողովի շրջանակներում:
Նրա խոսքով՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումից հետո ռուսական ընկերությունների մոտ ավելացել է Հայաստանի հետ առեւտրի եւ ներդրումների ոլորտի հանդեպ հետաքրքրությունը:
«Եթե ֆորմալությունները՝ կապված բիզնեսը վարելու հետ, թեթեւանան, ապա դա շատ կարեւոր քայլ կլինի: Երկրորդ կարեւոր գործոնը շուկայի ընդլայնումն է՝ ըստ որում երկկողմանի»,-հայտարարել է Բաբկոն
«Իհարկե, ոչ ոք չի արգելում այլ երկրների մարզերի ներկայացուցիչների հետ հանդիպել ու պայմանավորվել համագործակցության մասին, սակայն «մարզ-մարզ» ձեւաչափը շահավետ է՝ հասցեի իմաստով»,-նկատել է Բաբկոն:
Նշենք, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը տեղի կունենա Երեւանում ու Գյումրիում դեկտեմբերի 2-3: Այն նվիրված է Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին:





























