Շոտլանդիայում պանդոկի տանիքին ոստիկանական ուղղաթիռի ընկնելու հետեւանքով ինը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Գլազգոյի թագավորական հիվանդանոցը: 

Պանդոկում ուղղաթիռի ընկնելու պահին 100-ից ավելի մարդ է եղել. ուրբաթ երեկոյան այնտեղ համերգ կար: Ուղղաթիռում երեք մարդ է եղել` երկու ոստիկան եւ քաղաքացիական ավիացիայի օդաչուն: 

Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, ժամանել են շտապօգնության մեքենաները:  Ականատեսները հայտնում են, որ  մարդկանցից շատերը չեն կարողանում դուրս գալ պանդոկից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը նախազգուշացրել էր, որ, հաշվի առնելով աղետի մասշտաբը, պետք է պատրաստ լինել զոհերի: