Նամիբիայում որոնում են 34 ուղեւորներով օդանավը, որն անհետ կորել է: Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուից Անգոլայի մայրաքաղաք Լուանդա մեկնող օդանավը  անհետացել է Նամիբիայի երկնքում. հենց այնտեղ են օդաչուները վերջին անգամ կապ հաստատել, հաղորդում է France Presse-ը:

Mozambique Airlines ավիաընկերության օդանավը նախատեսված ժամին վայրէջքի օդանավակայան չի ժամանել: Օդանավում  եղել են 28 ուղեւորներ, որոնց քաղաքացիությունը դեռ անհայտ է, եւ անձնակազմի վեց անդամներ:

Ըստ որոշ տվյալների` օդանավը կարող էր իջնել Նամիբիայի հյուսիսում` Բոցվանայի եւ Անգոլայի սահմանի հարեւանությամբ: Այդ շրջանում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: Սակայն փրկարարների աշխատանքը դժվարացնում են հորդառատ անձրեւները, հաղորդում է ՆՏՎ-ն: