Պերուում ոստիկանության աշխատակիցները կալանավորել են 29-ամյա տղամարդու՝  հինգ երկրներից շուրջ 500 երեխաների մանկական պոռնկագրության մեջ նկարահանվել ստիպելու մեղադրանքով: Արտուրո Դոդերո Տելիոն կալանավորվել է Լիմայի արվարձանում` Պերուի եւ Իսպանիայի ոստիկանների համատեղ գործողության արդյունքում:

Դոդերո Տելիոն Լատինական Ամերիկայում մանկական պոռնոֆիլմերի ամենաակտիվ արտադրողներից  էր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տղամարդը Իսպանիայի, Չիլիի, Արգենտինայի, Պերուի եւ Ուկրաինայի երեխաներին ստիպել է իրեն ուղարկել պոռնկագրական լուսանկարներ` սպառնալով շանտաժով:  Մասնագետները նշում են, որ վերջին ժամանակներս Ասիայի երկրներում մանկապղծության դեմ պայքարը խստացնելուց հետո մանկապիղծներն առավել ակտիվացել են Լատինական Ամերիկայում: