«Ժամանակը» գրում է. «Նախօրեին կայացել է Հայ ֆերմերների միության համագումարը, որի ժամանակ «Մուլտի Ագրո» ընկերության տնօրեն, մեղվաբույծ Ռոզա Ծառուկյանը կրկին վերընտրվել է Ֆերմերների միության նախագահի պաշտոնում:

Նա երեկ «Ժամանակի» հետ զրույցում մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ ինքը նորից վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ հավելելով, որ  երբեք էլ դժգոհ չի եղել ոչ ֆերմերների միությունից, ոչ էլ գյուղնախարարի վերաբերմունքից:

Մեր հարցին՝ գյուղնախարարի կողմից վերջերս ստացած ոսկե մեդալը դեր խաղացե՞լ է իր վերաբերմունքի փոփոխության հարցում, տիկին Ծառուկյանն արձագանքեց. «Գյուղնախարարը ինձ պարգեւատրել է՝ հաշվի առնելով 52 թվականից առ այսօր գյուղատնտեսության մեջ ունեցած իմ ներդրումները: Իսկ ես երբեք չեմ նեղացել գյուղնախարարից, նման բան չի եղել»:

Երբ նրան հարցրինք, թե որքա՞ն նվիրատվություն է կատարել երեկ «Հեռուստամարաթոն 2013»-ի շրջանակներում, կախեց լսափողը եւ դարձավ անհասանելի:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում