Դեկտեմբերի 2-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին այցի օրը Երեւանում մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի վարորդներ, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթեւեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար:
Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթեւեկելուց, պահպանել ճանապարհային երթեւեկության, ինչպես եւ համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթեւեկության կարգավորման պատասխանատուներին:
Երթեւեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթեւեկության կազմակերպման առանձնահատկություններին եւ օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին»:





























