Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան երկու խաղերը։ Մոսկվայում ԲԿՄԱ-ն կընդունի Միլանի «Ինտերին», իսկ Բարսելոնում նույնանուն թիմը կխաղա «Արսենալի» հետ։
Արժե նշել, որ երկու խաղերում էլ ինտրիգի պակաս չի զգացվում։ Մոսկվայի բանակայիններն առաջին խաղում 0։1 հաշվով պարտվել էին ահեղ մրցակցին եւ կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունեն։
Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունենալիք խաղում մասնագետներն առավելությունը տալիս են կապտանռնագույններին։ Սակայն Արսեն Վենգերի սաները կարող են անակնկալներ մատուցել, ինչպես դա արեցին Լոնդոնում՝ առաջին խաղի ժամանակ։
Ինչ էլ որ լինի, բոլոր մասնակիցները հաղթանակի են տրամադրված։



























