Երեւանի իշխանություններն ամեն ձմեռ ձյունից մաքրված Մյասնիկյան պողոտա են խոստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
«Ամեն տարի ձմռան գալուստից առաջ իշխանությունները հայտարարում են, որ լիարժեք պատրաստ վիճակի են բերել ձնամաքրման տնտեսությունները, եւ մենք կրկին փաստի առաջ ենք կանգնում։ Իսկ հետո քաղաքային իշխանությունները սկսում են արդարանալ՝ բենզինը ժամանակին չեն տվել կամ նման այլ բան։ Այդ պատճառով վարորդները չեն վստահում քաղաքային իշխանություններին»,- ասել է Է. Հովհաննիսյանը։
Նշենք, որ ամեն տարի առաջին ձյունից հետո տխուր իրականությամբ «հառնում է» Մյասնիկյան պողոտան, որը Երեւանի կենտրոնը կապում է արեւելյան եւ հյուսիսային թաղամասերի հետ:





























