Բրիտանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ շատ մեծահասակներ առայսօր հավատում են հրաշքներին։ 2500 մարդու շրջանում անցկացված հարցման արդյունքները պարզել են, որ ամեն վեցերորդ չափահաս բրիտանացին նամակ է գրում Սանտա Կլաուսին, իսկ յուրաքանչյուր հինգերորդն այցելում է Սանտայի տնակ։
Պարզվում է՝շատ բրիտանացիներ հոգու խորքում երեխա են։ 55 տարեկանից ցածր անձանց մեկ երրորդը բոուխարիից Սանտա Կլաուսի գուլպաներ են կախում, իսկ նրանց համար ամենայուրահատուկ պահը տոնածառի զարդարումն է, հայտնում է Daily Mail-ը։ Ինչ վերաբերում է տոնական ընթրիքին, պատասխանողների 50%-ը հայտնել են, որ ամեն ինչ անում են իրենց ընտանեկան ավանդույթին համապատասխան։





























