Հնարավոր է, Բեռլինի բնակիչները շուտով հնարավորություն ունենան լիովին օրինական կերպով վայելել մարիխուանայի բուրմունքը: Ֆրիդրիխշայն-Կրոյցբուրգ շրջանի իշխանությունները կողմ են քվեարկել նախաձեռնության օգտին, որը թույլ կտա քաղաքում բացել առաջին օրինական կոֆե-շոփը:

Երկրում կարեւոր խնդիրներից մեկը մարիխուանայի շայն շրջանառություն է սեւ շուկայում: Իշխանությունները կարող են վերահսկել թմրավաճառներին միայն դեպքում, եթե կարողանան վերահսկել կանաբիսի շրջանառությունը: Ամստերդամի ու Կոպենհագենի օրինակով հատուկ սրճարանների ցանցը թույլ կտա ելք գտնել իրավիճակից, հաղորդում է Russia Today-ը:

Ինչպես գրում է Berliner Zeitung պարբերականը, առաջարկը պետք է համաձայնեցնել Դեղամիջոցների ու բժշկական ապրանքների դաշնային ինստիտուտի հետ: Ցանկացած «կանաբիս- սրճարան» ծրագրվում է ապահովել որակյալ բուժանձնակազմով, որը կօգնի ոչ միայն այցելուին ճիշտ ընտրություն կատարել, այլ նաեւ օգտագործումից հետո ուշքի գալ: