Վերջին ժամանակներում եգիպտական շատ աղքատ ընտանիքներ սկսել են իրենց աղջիկների շնորհիվ գումար աշխատել: Նրանք իրենց դուստրերին հանգստի ընթացքում «վարձակալության» են տալիս Պարսից ծոցի մեծահարուստներին, հաղորդում է El Confidencial պարբերականը:
Ժամանակավոր ամուսնությունները լայն տարածում են գտել Եգիպտոսի ողջ տարածքում: Սակայն առավել տարածված են եգիպտական շրջանների աղքատ ընտանիքներում:
Ժամանակավոր կանանց որոնողները Եգիպտոս են գալիս հիմնականում Սաուդյան Արաբիայից ու Արաբական Էմիրություններից, ինչպես նաեւ Բահրեյնից, Հորդանանից, Քուվեյթից, Լիբիայից ու Եմենից: Նման ամուսնությունների արժեքը տատանվում է է 320 եվրոյից մինչեւ 6500 եվրո՝ կախված աղջկա գեղեցկությունից ու խնամվածությունից, մաշկի սպիտակությունից ու կուսությունից, հաղորդում է Russia Today-ը:
Կողմերի մինչեւ կնքվող պայմանագիրը ավանդական ամուսնություներին համապատասխան ձեւակերպում ունի՝ ըստ կրոնական բոլոր օրենքների, սակայն իրավաբանական ուժ չունի ու ավտոմատ կերպով չեղյալ է համարվում այն ժամանակ, երբ զբոսաշրջիկը հեռանում է Եգիպտոսից:
Ժամանակավոր կանանց որոնման գործում կարեւոր դեր էն խաղում միջնորդները: Նրանց դերում սովորաբար հանդես են գալիս տեղացի տաքսու վարոդներն ու գյուղական փաստաբանները, որոնք կանանց ուղեկցությամբ շրջում են տներում ու համոզում են երիտասարդ աղջիկների ծնողներին նման ամուսնությունների շահավետության մասին:





























