Բացառապես ցանկացած տեսակի կոսմետիկա, անկախ արժեքից ու ապրանքանիշից, կարող է վնասել կնոջ առողջությանը: Նման եզրակացության են եկել ամերիկացի ու բրիտանացի գիտնականները՝ անցկացնելով կոսմետիկ միջոցների հետազոտություններ՝ կանացի օրգանիզմի վրա դրա ազդեցությունը պարզելու համար:
Վատագույնն այն է, որ մաշկի ու լորձաթաղանթի միջոցով հայտնվելով օրգանիզմում, վնասակար քիմիական միացությունները սկսում են կուտակվել այնտեղ: Այդ պատճառով կոսմետիկայի պարբերական օգտագործումը զգալիորեն մեծացնում է վնասակար նոյթերով թունավորվելու վտանգը: Ընդ որում սա սպառնում է ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց, ովքեր հաճախ են օգտագործում շամպուններ, քսուքներ ու խնամքի այլ միջոցներ, հաղորդում է MedDaily.ru-ն:
Հաճախ մարդկանց մոտ առաջանում են մաշկաբանական զանազան հիվանդություններ, բորբոքվում է լորձաթաղանթը, սակայն ամենավտանգավորը չարորակ ուռուցքներն են: Այս տեսակետից հատկապես վտանգավոր են դեզոդորանտները, որոնք կանցերոգեն նյութեր են պարունակում, այդ թվում նու ալյումինի յուղեր: Դրանք կանանց մոտ կարող են կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել:
Գիտնականները խորհուրդ են տալիս պարբերաբար օգտագործել օճառ, որը մաշկը մաքրում է վնասակար նյութերից, որոնք պարունակվում են կոսմետիկ միջոցներում:





























