Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փրկարարները մետրոյի մուտքը եւ նախագահականի շրջակա ամբողջ տարածքը փակել են, հեռացրել մարդկանց։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
































